
Կոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում C360 Ultra և ավելի բարձր դասի փաթեթների օգտատերերը կարող են օգտվել ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։
Կողմերի ներկայացմամբ՝ նախաձեռնության նպատակը C360 էկոհամակարգում հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակի ընդլայնումն է։ Բանկը փորձում է մեկ հարթակում համադրել ֆինանսական գործիքներն ու առօրյա կարիքներին համապատասխան լրացուցիչ լուծումները՝ ապահովելով ավելի ամբողջական հաճախորդային փորձառություն։
Համագործակցության շրջանակում C360 էկոհամակարգի մասնակիցներին հասանելի են «Նաիրի Ինշուրանս»-ի անհատականացված սպասարկման տարբերակներ և մի շարք ապահովագրական առաջարկներ։
C360 Ultra փաթեթ
C360 Ultra փաթեթի օգտատերերի համար առաջարկը ներառում է՝
- 24/7 անհատական մենեջերի կոնսիերժ ծառայություն,
- ապահովագրությանը վերաբերող հարցերի շուրջօրյա խորհրդատվություն,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 15% անհատական զեղչ՝ բացառությամբ ԱՊՊԱ և միջազգային առողջության ապահովագրության (Global Health Insurance (IPMI))։
C360 Elite փաթեթ
C360 Elite փաթեթի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝
- 24/7 անհատական մենեջերի աջակցություն,
- ապահովագրական հարցերի շուրջ խորհրդատվություն,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 30% անհատական զեղչ,
- առողջության հետ կապված հարցերով անհատական բժշկի աջակցություն,
- գործընկեր բժշկական կենտրոններում մինչև 15% զեղչ։
Բարձր դասի C360 փաթեթներ
Համապարփակ առաջարկը հասանելի է ավելի բարձր դասի C360 փաթեթների օգտատերերին։ Այն ներառում է՝
- VIP հաճախորդի կարգավիճակ «Nairi Mobile» հավելվածում,
- անհատական աջակցություն պատահարի ժամանակ,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 40% զեղչ,
- առողջության հարցերով անհատական բժշկի աջակցություն,
- գործընկեր բժշկական կենտրոններում մինչև 15% զեղչ,
- տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննման (Medical Check-up) հնարավորություն,
- առաջատար միջազգային կլինիկաներում հատուկ պայմաններով ծառայություններից օգտվելու հնարավորություն,
- միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն։
Կոնվերս Բանկը նշում է, որ C360 էկոհամակարգը շարունակաբար ընդլայնում է գործընկերային ծառայությունների շրջանակը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն բանկային գործիքներ, այլև առօրյան ավելի հարմարավետ դարձնող լրացուցիչ լուծումներ։
Բանկի գնահատմամբ՝ այս ապահովագրական հնարավորությունները հատկապես կարող են հետաքրքրել այն հաճախորդներին, որոնք փնտրում են արագ խորհրդատվություն, անհատական սպասարկում, առողջության պահպանման լրացուցիչ աջակցություն կամ ավելի ամբողջական պաշտպանություն՝ ըստ իրենց կարիքների։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ b24.am
