Bankomat

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ»․ Վահագն Հովակիմյան

Լուրեր | 2026/07/01 21:00

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ»․ Վահագն Հովակիմյան

Վահագն Հովակիմյանը վստահեցնում է, որ ԿԸՀ-ն անկախ է և ապահովում է ընտրական գործընթացների օրինականությունը։

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է առավել, քան երբևէ»․ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիտարկումներին։ Հովակիմյանը նշեց, որ վերջին 3.5 տարիների ընթացքում ԿԸՀ-ն 10-ից ավելի ընտրություններ է անցկացրել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և դրանց արդյունքները չեն բողոքարկվել։
«ՍԴ դիմելը քաղաքական ուժերի համար քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, բայց պետք չէ ինստիտուտին հարվածել, քանի որ դա ձեր շահերից չի բխում»,- ասաց նա։ Հովակիմյանը նաև ընդգծեց, որ ԿԸՀ-ն շարունակելու է ապահովել քաղաքացիների կամքի արտահայտությունը, և որ ցանկացած պնդում առանց ապացույցների չի կարող ընդունվել որպես փաստ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ