Կատարը չի պատրաստվում կառուցել Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ, քանի որ նման լուծումը տնտեսապես նպատակահարմար չի համարվում։ Այդ մասին, Qatar Energy պետական ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող Կատարի տնտեսական ֆորումում հայտարարել է երկրի էներգետիկայի պետնախարար Սաադ ալ-Քաաբին։
Նրա խոսքով՝ Դոհան որոշել է գազատարները չդիտարկել որպես այլընտրանք՝ առաջնորդվելով առևտրային և տեխնիկական չափորոշիչներով։
Սաադ ալ-Քաաբին ընդգծել է, որ Կատարը արդեն արտահանում է հեղուկ գազ։ Նրա բացատրությամբ՝ գազատարների տարբերակի դեպքում պետք կլիներ նախ գազը տեղափոխել գազային վիճակում, ապա այն կրկին հեղուկացնել ընդունման տերմինալներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից։
Նախարարի գնահատմամբ՝ դա կնշանակեր Կատարում «Հյուսիսային դաշտ» (North Field) հանքավայրի ընդլայնման ծրագրի շրջանակում կառուցվող օբյեկտների փաստացի կրկնօրինակում, ինչը տնտեսական տեսանկյունից անիմաստ է։

Աղբյուր՝ www.1in.am
