Bankomat

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը

Լուրեր | 2026/06/30 15:00

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք:

Հատկապես, փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները, ինչպես նաև վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակի նմուշը չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Բրիկետիկ» վանիլային պաղպաղակ արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ