Bankomat

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Լուրեր | 2026/07/01 10:01

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նորֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կորյունի 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

Ինչպես տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սննդի կառույցի արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք, սննդի կառույցի խոհանոցի պատերն ունեցել են անհարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից:

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում, սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ