Bankomat

Կառավարությունում ընդունել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Լուրեր|2026/09/22 22:01
Կառավարությունում ընդունել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Կողմերը քննարկել են Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ոլորտի կարգավորումն ու թվային լուծումները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարությունում ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովայիսին։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա մեծ ներուժը և դրա իրագործման հնարավորությունները։ Զրույցի օրակարգում եղել են նաև զբոսաշրջային ոլորտի կարգավորման հարցերը, թվային լուծումները և այդ ուղղությամբ առաջատար փորձի ներդրման հեռանկարները Հայաստանում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքը։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ