Bankomat

Կառավարությունը ընդլայնեց «Ջերմուկ Գրուպ»-ի մաքսատուրքից ազատման արտոնությունը

Լուրեր|2026/09/25 02:00
Կառավարությունը ընդլայնեց «Ջերմուկ Գրուպ»-ի մաքսատուրքից ազատման արտոնությունը

Ընկերությունը լրացուցիչ սարքավորումներ և հումք կներմուծի ներդրումային ծրագրի շրջանակում։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում հաստատել է Էկոնոմիկայի նախարարության նախագիծը, որով ընդլայնվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին նախկինում տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։

Որոշման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է առանց ներմուծման մաքսատուրքի լրացուցիչ ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք։

Դրա համար կփոփոխվի կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով «Ջերմուկ Գրուպ»-ի ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, ինչպես նաև հումքի և նյութերի համար արդեն իսկ սահմանվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։

Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրով նախատեսված ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի։ Այդ ծավալի ներմուծման համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ