Bankomat

Junius ֆինանսական մրցաշարն ավարտվել է

Լուրեր|2026/09/18 15:01
Junius ֆինանսական մրցաշարն ավարտվել է

Idram Junior հավելվածի նախաձեռնությունը երեխաներին սովորեցնում է խելամիտ տնօրինել գումարը և անվտանգ օգտվել թվային գործիքներից։

Երեխաների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Junius ֆինանսական մրցաշարն ավարտվել է։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր ինտերակտիվ և դինամիկ ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես ճիշտ կառավարել և խնայել գումարը, ինչպես ճանաչել ժամանակակից ֆինանսական խարդախությունները և պաշտպանվել դրանցից, ինչպես նաև ինչպես արդյունավետ օգտագործել թվային ֆինանսական գործիքները։

Idram և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծել է, որ մրցաշարը նկատելի դրական ազդեցություն է ունեցել մասնակիցների վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նոր փուլով մասնակիցների թիվն աճել է, և կազմակերպիչները ուրախությամբ արձանագրել են, որ ամեն անգամ միացել են նոր երեխաներ։

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մրցաշարն ունեցել է նաև իր «վետերանները»՝ երեխաներ, որոնք մասնակցել են բոլոր խաղերին և մշտապես ձգտել են լինել առաջատարների թվում։ Նա հիշեցրել է, որ գործող կանոնների համաձայն՝ հաղթող ճանաչվելուց հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում կրկին հաղթող չի կարող դառնալ և կարող է ստանալ միայն խրախուսական մրցանակ։ Այդուհանդերձ, այս անգամ ևս եղել են խրախուսական մրցանակ ստացած մասնակիցներ, որոնք անկեղծորեն ուրախացել են նաև այդ պարգևներով։

Ընկերությունում նշում են, որ երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ոգևորությունն ու ձեռք բերած նոր գիտելիքները ևս մեկ անգամ ցույց են տալիս՝ Idram Junior հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ռազմավարական նախաձեռնություն է։ Այն նպաստում է ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը և հիմք ստեղծում ապագա հաջողությունների համար։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8–16 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել անկանխիկ վճարման եղանակներից, կատարել անհպում վճարումներ, խնայել գումար և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողներին՝ հետևել երեխաների ֆինանսական գործողություններին ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ