Bankomat

Ի՞նչ է վարկային սքորը

Լուրեր | 2026/06/30 00:00

Վարկային սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված գնահատական է

Վարկային սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության համապարփակ գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով:

Ընկերությունում ձեռնարկատիրական, գյուղատնտեսական և հիփոթեքային վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները իրականացվում են վարկային վերլուծության միջոցով՝ անհատական մոտեցմամբ, իսկ սպառողական վարկերի վերաբերյալ որոշումները՝ ավտոմատ եղանակով՝ մաթեմատիկական մոդելների՝ սքորի միջոցով:

Վարկի տրամադրման որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններից է վարկային պատմությունն ու վարկային գնահատականը՝ սքորը: Այս գնահատականները կարևոր են, քանի որ վարկ տրամադրելու որոշում կայացնելիս կազմակերպությունն ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու ըստ դրա կատարում գնահատում՝ որքանով է վարկառուն պատասխանատու:

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն՝ Ձեր կողմից սպասարկած և սպասարկվող վարկերի վերաբերյալ: Վարկային պատմությունը կարող է ազդել վարկի տրամադրման որոշման կայացման վրա և ներառում է առավելագույնը 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն:

Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության համապարփակ գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով: Այն կախված է մի շարք գործոններից (բայց չսահմանափակելով)` ստացված վարկերի քանակից ու գումարից, վճարումների պատմությունից, ներկայացված նոր վարկային դիմումների քանակից:

Ներքին սքորը տարբեր վարկատեսակների համար պարբերաբար վերանայվում է պատմական տվյալների հիման վրա՝ նպատակ ունենալով ներկայացնելու արդիական և ճշգրիտ տեղեկատվություն:

Սքորը բարելավելու համար վարկառուն կարող է թեթևացնել վարկային բեռը՝ մարելով գործող վարկերն ամբողջությամբ կամ մասամբ, մարումները կատարել ժամանակին՝ բացառելով ուշացումներն ու ցուցաբերել ճշտապահություն:

Աղբյուր՝ globalcredit.am

Տարածել

Կարդացեք նաեվ