Bankomat

IDBank-ը և «Դեկավվա» հիմնադրամը նոր ծրագիր են սկսել արցախցի ընտանիքների համար

Լուրեր|2026/09/22 17:11
IDBank-ը և «Դեկավվա» հիմնադրամը նոր ծրագիր են սկսել արցախցի ընտանիքների համար

Նախաձեռնությունը Սևան համայնքում բնակվող բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն է ուղղված։

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh

IDBank-ը «Կողք կողքի» նախաձեռնության շրջանակում սկսել է նոր համագործակցություն՝ աջակցելու Սևան համայնքում բնակվող՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Բանկը և «Դեկավվա» բարեգործական հիմնադրամը միավորել են ջանքերը՝ նպաստելու այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի հասանելիությանը։

IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրի նոր փուլում աշխատանք է տարվելու ընտանիքների բոլոր անդամների հետ՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Նրա խոսքով՝ նպատակը շոշափելի արդյունք ապահովելն է, որպեսզի ընտանիքները կարողանան հաղթահարել թե՛ սոցիալական խնդիրները, թե՛ համայնքում ինտեգրվելու հետ կապված դժվարությունները։ Վարդևանյանը նշել է, որ «Հարեհաս»-ի իրականացվող աշխատանքը կարող է էական ազդեցություն ունենալ Արցախից տեղահանված հայրենակիցների ապագայի վրա։

«Դեկավվա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանն ասել է, որ ծրագրի շրջանակում հաշվի են առնվելու յուրաքանչյուր ընտանիքի կարիքներն ու խնդիրները՝ յուրաքանչյուր դեպքի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Նրա խոսքով՝ քանի որ «Հարեհաս»-ը համայնքահեն ծրագիր է, Արցախից տեղահանված մարդիկ յուրաքանչյուր համայնքում, որտեղ ապրում են, կարող են ստեղծել նոր նախաձեռնություններ՝ նախագծերից և բիզնեսներից մինչև այլ ձևաչափեր։

IDBank-ը հիշեցնում է, որ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում 2023 թվականից շարունակաբար աջակցում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ կենտրոնանալով նրանց ինտեգրման և Հայաստանում ապագան վերակառուցելու հնարավորությունների վրա։ Վերջերս բանկը նաև վճարել էր Երևանի պետական համալսարանում սովորող Արցախից 103 ուսանողի ուսման վարձը։

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ եթե սկզբնական աջակցությունը հիմնականում սոցիալական բնույթի էր և ուղղված էր կենցաղային առաջնային ծախսերի հոգալուն, ապա հետագայում շեշտը դրվել է կրթության, մասնագիտական վերապատրաստման և նոր հմտությունների զարգացման վրա։ Այդ մոտեցումը, նրա գնահատմամբ, պետք է օգնի երկարաժամկետ զբաղվածություն ապահովել և ընտանիքներին հնարավորություն տա ինքնուրույն լուծել սոցիալական խնդիրները։

Մոտ ապագայում բանկը նախատեսում է նաև այդ համայնքներում անցկացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ, որպեսզի ընտանիքները ձեռք բերեն տեղեկացված և հիմնավորված ֆինանսական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

IDBANK-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ