Հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱրարատԲանկ
ԱրարատԲանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման ճկուն պայմաններ՝ Ձեր հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից ԱրարատԲանկ տեղափոխելու դեպքում։ Ստացե՛ք նաև 0.5% տոկոսի նվազեցման արտոնյալ պայման, եթե առնվազն վերջին 3 ամիսներին աշխատավարձը ստացել եք ԱրարատԲանկի կողմից տրամադրված պլաստիկ քարտի միջոցով։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
150.000.000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
60-300 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու: 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։
Համավարկառու: 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։
Երաշխավոր: 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին երաշխավորի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։
Վարկի տարեկան տոկոսադրույք: 12.40-13.53%։
Վարկի տրամադրման եղանակ: Անկանխիկ։
Հավելյալ պայման: Ներկայացվում են տեղափոխման ենթակա վարկի` վարկային, գրավի և առք ու վաճառքի պայմանագրեր։
Աղբյուր՝ www.araratbank.am
