Այսօր՝ հուլիսի 1-ին, կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած տարվա գործունեության արդյունքները և քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:
Համաժողովը վարում էր ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀՄԱ-ի տնօրեն Վարդան Ջհանյանը, ով ընդգծեց ասոցիացիայի կարևոր դերակատարումը պետություն-մասնավոր հատված գործակցության ամրապնդման գործում:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Համաժողովի ընթացքում Վարդան Ջհանյանը ներկայացրեց 2026–2027 թվականների գործունեության հաշվետվությունը, որտեղ առանձնակի ուշադրություն դարձվեց միջազգային համագործակցության ընդլայնմանը:
Նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ համագործակցություն է ձևավորվել մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների հետ:
Համաժողովի շրջանակում ստորագրվեցին երկու համագործակցության հուշագրեր, որոնք միտված են ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը:
Աղբյուր՝ www.aravot.am
