Bankomat

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել

Լուրեր | 2026/06/30 16:01

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական Միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը և անդամ պետություններին ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական Միության աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ