Bankomat

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի ապրիլին կազմել է 604․6 մլն դոլար

Լուրեր | 2026/06/29 19:56

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի ապրիլին կազմել է 604․6 մլն դոլար

2026թ.-ի ապրիլին արտերկրից ստացված փոխանցումների ծավալը աճել է 20.9%-ով

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2026թ.-ի ապրիլ ամսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացված փոխանցումների ծավալը կազմել է 604․6 մլն ԱՄՆ դոլար։ Սա 2025թ. ապրիլի համեմատ 104․4 մլն դոլարի կամ 20․9%-ով ավելացում է:

2026թ.-ի ապրիլին ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է 334․7 մլն դոլար, ինչը 35.8 մլն դոլարով կամ 9.7%-ով նվազել է 2025թ. ապրիլի համեմատ:

Ապրիլ ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 269․9 մլն դոլար:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ