Bankomat

ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է ռուս սահմանապահների գործողությունների օրինականությունը

Լուրեր | 2026/06/30 15:00

ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է ռուս սահմանապահների գործողությունների օրինականությունը

ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումը ռուս սահմանապահների գործողությունների մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է, որ ռուս սահմանապահների գործողությունները օրինական են:

Այս մասին տեղեկացրել է ԱԱԾ մամուլի ծառայությունը, արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, որ ռուս սահմանապահները ապօրինի գործողություններ են կատարել՝ արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղ:

ԱԱԾ-ից նշում են, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի № 735-Ն որոշման համաձայն՝ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը սահմանային շերտ իրականացվում է անհատական կամ խմբային անցագրերով՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Նույն որոշմամբ սահմանված է նաև սահմանային շերտ մուտքի թույլտվության և անցագրեր ստանալու կարգը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ