Bankomat

Հայաստանում փողի բազան հուլիսի վերջում հասել է 2.11 տրլն դրամի

Լուրեր|2026/09/24 17:40
Հայաստանում փողի բազան հուլիսի վերջում հասել է 2.11 տրլն դրամի

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ցուցանիշը մեկ տարում աճել է 10.7%-ով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2026թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,109,436 մլն դրամ։ 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.7%-ով։

Փողի բազայի կառուցվածքում ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը կազմել է 1,185,755 մլն դրամ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 14.2%-ով։

Միևնույն ժամանակ, դրամով թղթակցային հաշիվների ծավալը նվազել է 46.3%-ով և կազմել 184,604 մլն դրամ։ Արտարժույթով թղթակցային հաշիվները, հակառակը, աճել են 41.4%-ով՝ հասնելով 722,173 մլն դրամի։

Այլ հաշիվների ծավալը ևս ավելացել է՝ 32.1%-ով, և կազմել 15,683 մլն դրամ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ