Bankomat

Հայաստանում ներդրվում է IMEI համարների գրանցման համակարգ

Լուրեր | 2026/07/02 05:01

Հայաստանում ներդրվում է IMEI համարների գրանցման համակարգ

Նոր համակարգը կօգնի նվազեցնել ապօրինի բջջային հեռախոսների շրջանառությունը

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ ՀՀ կառավարությունից հայտնել են, թե կարգավորումը ինչին է միտված:

  • նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
  • ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
  • պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
  • ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ