Bankomat

Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը

Լուրեր|2026/09/25 09:02
Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը

Կողմերը նշել են երկկողմ առևտրի աճը և հատուկ ընդգծել գյուղատնտեսական մատակարարումները։

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները։ Նրանք կարևորել են խաղաղության նշանակությունը և նշել, որ կայուն միջավայրի պայմաններում հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել միջտարածաշրջանային փոխկապակցվածության հնարավորությունները։

Հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի։ Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների ուղղությամբ։

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը կարևորել են նաև բազմակողմ ձևաչափերում օրակարգային հարցերի շուրջ համագործակցության շարունակականությունը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ