Bankomat

Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են զբոսաշրջային համագործակցության ընդլայնումը

Լուրեր|2026/09/23 10:02
Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են զբոսաշրջային համագործակցության ընդլայնումը

Երևանում կողմերը խոսել են զբոսաշրջային հոսքերի, նոր ուղղությունների և գյուղական տուրիզմի մասին։

cinéPAN

cultPAN

eventaPAN

Latest news from Armenia and around the world

cinéPAN

cultPAN

eventaPAN

Latest news from Armenia and around the world

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Simonida Kordić-ին։ Հանդիպումը տեղի է ունեցել Բժշկական տուրիզմի միջազգային ֆորումի շրջանակում։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրույցը վերաբերել է երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև նոր ուղղությունների զարգացմանը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների խթանման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ միաժամանակ ներդրումներ են արվում նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։

Քննարկման առանձին թեմա է դարձել գյուղական տուրիզմը, որը կողմերը դիտարկել են որպես համագործակցության խոստումնալից ուղղություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է Չեռնոգորիայի փորձի ուսումնասիրությունն ու մասնագիտական գիտելիքի փոխանակումը։

Պաշտոնյաները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ անդրադառնալով հետագա համագործակցության խորացման և նոր հնարավորությունների ստեղծման հեռանկարներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ