Bankomat

Հայաստանից Ադրբեջան սկսվել է ալյումինե փայլաթիթեղի արտահանում

Լուրեր|2026/09/25 11:01
Հայաստանից Ադրբեջան սկսվել է ալյումինե փայլաթիթեղի արտահանում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է առաջին մատակարարումների մասին։

cinéPANcultPANeventaPANLatest news from Armenia and around the worldcinéPANcultPANeventaPANLatest news from Armenia and around the world

Հայաստանից Ադրբեջան արդեն արտահանվել է ալյումինե փայլաթիթեղ։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը չի հստակեցրել, թե քանի տոննա արտադրանք է մատակարարվել՝ նշելով, որ այդ տվյալը կհրապարակի ավելի ուշ, հաղորդում է Sputnik Armenia-ն։

Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանից Ադրբեջան կարող են արտահանվել նաև այլ ապրանքներ, Պապոյանը պատասխանել է՝ «Կտեսնենք»։

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասել էր, որ շուտով տեղեկություններ կհայտնվեն հայկական ընկերություններից ապրանքներ գնող ադրբեջանական ընկերությունների մասին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը։

Հուլիսին Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը հայտարարել էր, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 17 մլն դոլարի արտադրանք։

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրում է Armenal գործարանը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ