Bankomat

Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը երկարաձգվել է

Լուրեր | 2026/06/30 17:00

Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը երկարաձգվել է

Վիզայի ազատականացման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Այս որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի:

Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը:

Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ