Bankomat

Հայաստանի վիզայի ազատականացման ռեժիմի երկարաձգում

Լուրեր | 2026/06/30 17:00

Հայաստանի վիզայի ազատականացման ռեժիմի երկարաձգում

Վիզայի ազատականացման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը:

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով:

Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը:

«Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ