Bankomat

Հայաստանի վիզայի ազատականացման ռեժիմը երկարաձգվել է

Լուրեր | 2026/07/01 08:00

Հայաստանի վիզայի ազատականացման ռեժիմը երկարաձգվել է

Հայաստանի վիզայի ազատականացման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2027 թվականը

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։

Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։

«Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ