PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի, սեպտեմբերի 27-ին, ընդունեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում խնդիրներ կան և նշեց, որ անհրաժեշտ է փորձել վերացնել խոչընդոտները:
«Հարաբերություններում խնդիրներ կան»,- ասաց նա, երբ հարցրեցին Հայաստանի-Ռուսաստանի կապերի մասին:
«Եվ ոչ միայն Ռուսաստանի հետ, սակայն կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք վերացնել բոլոր այդ խոչընդոտները»: Գրիգորյանը հավելեց, որ աշխարհում և հատկապես տարածաշրջանում իրավիճակը շատ դժվար է: Այդպիսի պայմաններում, ասաց նա, բազմաթիվ խնդիրներ են առաջանում:
«Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք հասկանալ բացատրությունները և ընդունել ճիշտ որոշումներ»,- ասաց նա:
Աղբյուր՝ panarmenian.net
