Bankomat

Հայաստանի ՄՏԿԵ նախարարը Պեկինում կմասնակցի կայուն տրանսպորտի գլոբալ համաժողովին

Լուրեր|2026/09/21 13:03
Հայաստանի ՄՏԿԵ նախարարը Պեկինում կմասնակցի կայուն տրանսպորտի գլոբալ համաժողովին

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Չինաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 22-23-ի միջազգային քննարկումներին։

Глава МТУИ Армении в Пекине примет участие в Глобальном форуме по устойчивому развитию транспорта

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Պեկինում անցկացվող կայուն տրանսպորտի գլոբալ համաժողովին։ Նախարարի գործուղման մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության որոշման համաձայն՝ Դավիթ Խուդաթյանը Չինաստան է գործուղվել սեպտեմբերի 20-24-ը ներառյալ։ Իսկ համաժողովը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 22-23-ին՝ Չինաստանի տրանսպորտի նախարարության կազմակերպմամբ։

Միջոցառման նպատակն է նպաստել անվտանգ, արդյունավետ, էկոլոգիական և ներառական տրանսպորտային համակարգի ձևավորմանը։ Քննարկումները կվերաբերեն տրանսպորտի ոլորտում գլոբալ նախաձեռնությունների խորացմանը, տրանսպորտային համակարգերի փոխկապակցվածության ամրապնդմանը, կանաչ տրանսպորտի առաջնահերթ զարգացմանը, արհեստական բանականության միջոցով ոլորտային վերափոխումներին, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների համընդհանուր հասանելիությանը։

Հայաստանի մասնակցությունը համաժողովին կարող է կարևոր հարթակ դառնալ միջազգային տրանսպորտային օրակարգում երկրի ներգրավվածության և ոլորտային համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ