Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը:
Ավանեսյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վեց ամիսների արդյունքները և ոլորտում առկա առաջընթացը:
Դոկտոր Կլյուգեն խոսել է ԱՀԿ-ում վերջերս իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին:
Քննարկվել են նաև այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը և 2027 թ. կայանալիք ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը:
Աղբյուր՝ www.1in.am
