Bankomat

Հայաստանի ԿԲ-ն ու Վրաստանի ազգային բանկը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր|2026/09/22 17:20
Հայաստանի ԿԲ-ն ու Վրաստանի ազգային բանկը համագործակցության հուշագիր են ստորագրել

Փաստաթուղթը նախատեսում է տեղեկատվության փոխանակում և համագործակցություն ֆինանսական կարգավորման մի շարք ուղղություններով։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ֆինանսական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախաձեռնության նպատակն է ամրապնդել երկու երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, ինչպես նաև պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը։

Հուշագրով սահմանվում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորման և վերահսկողությանն առնչվող տեղեկատվության փոխանակման կարգը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է համագործակցություն ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության, շուկայական վարվելակերպի ու սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսական տեխնոլոգիաների և դրամավարկային քաղաքականության ոլորտներում։

Կողմերի գնահատմամբ՝ հուշագիրը հիմք կստեղծի երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ