Bankomat

Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր | 2026/07/02 04:02

Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի և Կորեայի միջև բնապահպանական համագործակցության զարգացման քննարկումներ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանը քննարկել են Հայաստանի և Կորեայի միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը, գետավազանների համալիր կառավարումը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը:

Նա նաև հետաքրքրությամբ ծանոթացել է Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ:

Նախարարները համաձայնել են, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում:

Հանդիպման ավարտին, նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար և հրավիրել է բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ