Bankomat

Հավելվածի գաղտնիության քաղաքականություն Ֆասթ Բանկ

Լուրեր | 2026/06/29 22:00

Ֆասթ Բանկի անձնական տվյալների մշակման և պաշտպանության քաղաքականություն

Բարի գալուստ Ֆասթ բանկ

Գաղտնիության հետևյալ քաղաքականությունը ներկայացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) պաշտոնական կայքէջի՝ https://www.fastbank.am/ (այսուհետ՝ Վեբ էջ) այցելուների և հաճախորդների անձնական տվյալների մշակման, օգտագործման և պաշտպանության ընդհանուր դրույթները:
Բանկը կարևորում է կայքի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Բանկն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նախատեսված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու:

Անձնական տվյալների հավաքագրում

Բանկը կարող է հավաքել հետևյալ անձնական տվյալները:
• Տեղեկություններ, որոնք Օգտատերը տրամադրում է Բանկին իր հայեցողությամբ՝ Կայքում ցանկացած դիմում լրացնելիս, տեղեկագրերին բաժանորդագրվելիս, Բանկի առցանց հարթակում գրանցվելիս:
• Տեղեկություններ, որոնք Բանկը ձեռք է բերում երրորդ կողմի գործիքների միջոցով:

Տվյալների օգտագործման մեթոդներ

Բանկը կարող է օգտագործել հավաքագրված տեղեկատվությունը հաճախորդների սպասարկման որակը բարելավելու, ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, հարցումներին պատասխանելու և այլ նպատակներով:

Օգտատիրոջ տվյալների պաշտպանության մեթոդներ

Օգտատիրոջ անձնական տվյալները պահվում են ապահով ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց համար:

«Քուքիների» օգտագործում

Բանկը «Քուքիներ» է օգտագործում մի քանի նպատակներով՝ վեբ էջի մատչելիությունն և հարմարավետությունը բարելավելու համար:

Երրորդ կողմերին տեղեկատվության տրամադրում

Բանկը չի վաճառում կամ այլ կերպ չի փոխանցում Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ կողմերին՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության:

Փոփոխություններ այս քաղաքականության մեջ

Բանկն իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ հստակ նշված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախնական ծանուցման:

Աղբյուր՝ fastbank.am

Տարածել

Կարդացեք նաեվ