Bankomat

Հաճախորդի իրավունքները | ՎՏԲ-Հայաստան Բանկ

Լուրեր | 2026/06/30 21:02

Հաճախորդի իրավունքների մասին տեղեկություններ

Կապ Բանկի հետ

Հարգելի հաճախորդ, Ձեր կողմից Բանկին ներկայացված բողոքների, դիմումների և հարցումների ընդունման, գրանցման, քննության և պատասխանների ներկայացման գործընթացը կարգավորում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների բողոքների, դիմումների և հարցումների ընդունման, գրանցման, քննության և պատասխանների ներկայացման գործընթացի մասին» ընթացակարգով:

Ձեր հարցերը և բողոքները կարող եք ուղղել Բանկին հետևյալ եղանակներով:

  • Օնլայն՝ էլեկտրոնային հասցեով` [email protected]
  • Առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղում
  • Փոստով՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, ք․ Երևան, Մանանդյան փ. 33/3 հասցեով
  • Զանգահարելով 87-87 հեռախոսահամարով

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն, ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ.` (374 60) 70 11 11

Աղբյուր՝ vtb.am

Տարածել

Կարդացեք նաեվ