
Glovo-ի օգտատերերը Հայաստանում արդեն կարող են պատվերների համար վճարել Idram-ով։ Նոր հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել է Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։
Այսուհետ պատվեր ձևակերպելիս պետք է վճարման հասանելի տարբերակներից ընտրել Idram-ը, ապա վճարումը հաստատել Idram&IDBank հավելվածի միջոցով։ Ընկերությունները նշում են, որ այդ լուծումը վճարման ընթացքը դարձնում է ավելի արագ և հարմար՝ օգտատերերին թույլ տալով օգտվել արդեն ծանոթ վճարային եղանակից։
Idram-ի և Glovo-ի համագործակցության մասին կողմերը հայտնել էին դեռ ամիսներ առաջ՝ Glovo-ի Բարսելոնայի գրասենյակում համագործակցության հուշագիր ստորագրելու ժամանակ։ Այժմ այդ պայմանավորվածությունը գործնական փուլ է մտել, և ծառայությունը հասանելի է օգտատերերին։
Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ թեև երկու ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում, նրանց միավորում է թվային ծառայությունները մարդկանց առօրյայում ավելի պարզ, հասանելի և հարմար դարձնելու նպատակը։ Նրա գնահատմամբ՝ այս համագործակցությունը միայն նոր վճարային տարբերակ չէ, այլ նաև օրինակ, որ հայկական թվային էկոհամակարգը կարող է աշխատել միջազգային խոշոր հարթակների հետ և առաջարկել իրական արժեք ստեղծող լուծումներ։
Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Թամար Կոջաողլանյանն էլ նշել է, որ ընկերությունը հաշվի է առնում օգտատերերի ակնկալիքները, և հենց այդ պահանջարկի արդյունք է Idram-ի ինտեգրումը։ Նրա խոսքով՝ նորությունը պետք է դրական ընդունվի օգտատերերի կողմից, քանի որ Idram-ը Հայաստանում թիվ մեկ վճարային համակարգն է։
Ընկերությունները նաև հայտնել են, որ համագործակցության շրջանակում Idram-ի օգտատերերին հասանելի կլինեն Glovo-ի հատուկ առաջարկներ և համատեղ արշավներ։
Աղբյուր՝ b24.am
