Bankomat

Glovo-ում արդեն կարելի է վճարել Idram-ով

Լուրեր|2026/09/24 18:03
Glovo-ում արդեն կարելի է վճարել Idram-ով

Ծառայությունը գործարկվել է Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

Glovo-ի օգտատերերն այժմ կարող են պատվերների համար վճարել Idram-ով։ Նոր հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել է Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է պատվերի ձևակերպման պահին ընտրել Idram-ը՝ որպես վճարման եղանակ, ապա գործարքն ավարտել Idram&IDBank հավելվածի միջոցով։

Ընկերությունները հիշեցրել են, որ համագործակցության մասին հայտարարել էին դեռ մի քանի ամիս առաջ՝ Բարսելոնայում գտնվող Glovo-ի գրասենյակում ստորագրելով համագործակցության հուշագիր։ Այժմ այդ պայմանավորվածությունը գործնական փուլ է մտել, և Idram-ը հասանելի է Glovo հարթակում որպես վճարման տարբերակ։

Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ թեև Idram-ն ու Glovo-ն գործում են տարբեր ոլորտներում, նրանց միավորում է մեկ առանցքային մոտեցում՝ թվային ծառայությունները դարձնել ավելի պարզ, հասանելի և հարմար մարդկանց առօրյայում։ Նրա խոսքով՝ այս համագործակցությունը միայն նոր վճարային տարբերակի ավելացում չէ, այլ նաև ապացույց, որ Հայաստանի թվային էկոհամակարգը կարող է աշխատել խոշոր միջազգային հարթակների հետ և ստեղծել իրական արժեք ունեցող լուծումներ։

Ըստ հաղորդագրության՝ նոր գործառույթը պատվիրելու և վճարելու գործընթացը դարձնում է ավելի արագ, հեշտ և հարմար՝ թույլ տալով օգտատերերին օգտվել Glovo-ի ծառայություններից իրենց արդեն ծանոթ և նախընտրելի վճարման եղանակով։

Գործընկերության շրջանակում Idram-ի օգտատերերի համար նախատեսվում են նաև Glovo-ի հատուկ առաջարկներ և համատեղ արշավներ։

Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Tamar Kojaoghlanian-ի խոսքով՝ այս քայլը կուրախացնի օգտատերերին, քանի որ Idram-ը Հայաստանի թիվ մեկ վճարային համակարգն է։ Նա նշել է, որ ընկերությունը լսում է օգտատերերի նախընտրությունները, և նոր համագործակցությունը հենց այդ մոտեցման արդյունքն է։

IDRAM IS SUPERVISED BY THE CBA

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ