Bankomat

Գալուզինն ու Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Լուրեր|2026/09/25 03:03
Գալուզինն ու Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Մոսկվայում կողմերը անդրադարձել են նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցությանը։

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Մոսկվայի և Երևանի համագործակցությանը եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում։

Կողմերը նշել են, որ պատրաստ են միջպետական երկխոսության ձևաչափում շարունակել բովանդակային քննարկումները՝ ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների շուրջ։

Ավելի վաղ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները հիմնարար վերափոխման կարիք ունեն։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվան չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ