Bankomat

Ֆասթ Բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Լուրեր | 2026/06/29 22:01

Ֆասթ Բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Ֆասթ Բանկը գնահատվել է «Agents for Impact» կազմակերպության կողմից

Ֆասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշՖասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Ֆասթ Բանկը գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է «GOOD» (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում:


Զեկույցի համաձայն՝ Ֆասթ Բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ ընդգծելով նրա հանձնառությունը պատասխանատու ֆինանսավորման, ներառական տնտեսական աճի և էթիկական կառավարմանը: Վարկանիշով ընդգծվել է նաև Բանկի նվիրվածությունը հաճախորդակենտրոն և սոցիալական բոլոր շերտերին հասանելի ծառայությունների քաղաքականությանը:


Ֆասթ Բանկի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման մենեջեր Միսակ Ավագյանի խոսքով՝ ստացած վարկանիշն արտացոլում է Բանկի նշանակալի առաջընթացը և համապատասխանությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման SDG նպատակներին և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կառավարման ESG սկզբունքներին. «Վարկանիշը բացում է նոր հնարավորություններ զարգացնելու և խորացնելու Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայունության վրա հիմնված նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում։ Պետք է նշել նաև, որ համաձայն զեկույցի՝ Բանկը զգալի առաջընթաց է գրանցել վարկավորման գործընթացներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման պրակտիկա ներառելու առումով», - ասել է նա:


Հավելենք նաև, որ գնահատականն ստացվել է AFISAR կայունության համապատասխանության վարկանիշային մասնագիտացված գործիքի միջոցով անցկացված անկախ գնահատման արդյունքում։ Գնահատվել է Բանկի կայուն զարգացման նպատակների՝ աղքատության վերացման, գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, ներառական համայնքներին աջակցելու, հավասարությունը խթանելու և այլ գործընթացները։ Բնապահպանական ոլորտում ևս Ֆասթ Բանկն սկսել է զարգացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հիմնարար համակարգեր:


Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:


Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Աղբյուր՝ fastbank.am

Տարածել

Կարդացեք նաեվ