Bankomat

ԵԶՀԶՀ-ն նախատեսում է 1.5 մլրդ դոլար ուղղել անդամ երկրների ենթակառուցվածքային ծրագրերին

Լուրեր|2026/09/24 23:01
ԵԶՀԶՀ-ն նախատեսում է 1.5 մլրդ դոլար ուղղել անդամ երկրների ենթակառուցվածքային ծրագրերին

Նոր ռազմավարությամբ հիմնադրամը մեծացնելու է ուշադրությունը երկարաժամկետ տնտեսական կայունության նկատմամբ։

Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ռազմավարական խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են հիմնադրամի 2022-2026 թվականների աշխատանքի արդյունքները և առաջիկա հինգ տարվա առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ նոր ռազմավարության շրջանակում ԵԶՀԶՀ-ն մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել անդամ երկրների երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Այդ նպատակով նախատեսվում է 1.5 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել էներգետիկ, ջրային և տրանսպորտային ոլորտների ներդրումային ծրագրերին։

Նախարարության տվյալներով՝ ԵԶՀԶՀ-ի ընթացիկ ծրագրային պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ $538 մլն և ներառում է 10 ակտիվ ծրագիր։ Միաժամանակ, Հայաստանի պետական բյուջեում ԵԶՀԶՀ-ի ծրագրերի համար նախատեսված է 37.2 մլրդ դրամ։

Նյութում նշվում է նաև, որ հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը տարվա արդյունքներով գնահատում է 5.5%։ Բացի այդ, ԵԶՀԶՀ-ն նախատեսում է Հայաստանում բացել պաշտոնական մշտական գրասենյակ՝ նախագծերի համակարգումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ