Bankomat

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար

Լուրեր | 2026/07/02 22:04

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված երկու կարևոր քայլի մասին:

Բացի 18 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցությունից՝ ԵՄ-ն պատրաստվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման հիմնական մասի համար՝ թույլ տալով հայ արտադրողներին մուտք գործել 450-միլիոնանոց եվրոպական շուկա:

«Մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնում։ Մենք առաջարկում ենք, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներ (ATM)։ Սա նշանակում է, որ այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական Միություն։ Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ կլինի առանց սակագների:

Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքը, որն այժմ մեծապես ապավինում է ռուսական շուկային, և դրանք ուղարկել Եվրոպական Միության միասնական շուկա 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99 տոկոս Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական ծագման արտադրանքի համար՝ դուռը բացելով ավելի քան 90 տոկոս ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա:

Փաստորեն վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է մեր տնտեսական գործընկերության մեջ նոր գլուխ բացելու համար:

Սա միայն սկիզբն է։ Այս նոր միջոցների օգնությամբ մենք հնարավորություն կունենանք արագ դիվերսիֆիկացնելու ձեր առևտուրը։ Հուլիսի կեսերին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու անմիջապես ձեր արտադրողների, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել»,- ասել է նա:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ