Bankomat

Եվրագոտում նոր եվրո թղթադրամները կշրջանառվեն 2030-ականների սկզբից

Լուրեր|2026/09/24 17:56
Եվրագոտում նոր եվրո թղթադրամները կշրջանառվեն 2030-ականների սկզբից

ԵԿԲ-ն ասում է, որ նոր շարքը կլինի ավելի անվտանգ, էկոլոգիական և գործնական։

Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է, որ եվրոգոտում նոր եվրո թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2030-ականների սկզբից։ Կարգավորիչի հաղորդագրության համաձայն՝ դրանք կթողարկվեն փուլային եղանակով։

ԵԿԲ-ն նշում է, որ նոր թղթադրամները կունենան կատարելագործված պաշտպանիչ տարրեր, կլինեն ավելի էկոլոգիական և օգտագործման տեսանկյունից ավելի հարմար։ Բանկում ընդգծում են, որ նոր շարքի մշակման նպատակը կանխիկ դրամի անվտանգության և գործնականության բարձրացումն է։

Թղթադրամների նոր տեսքին նվիրված հարցմանը, ըստ ԵԿԲ-ի, մասնակցել է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս բնակվող շուրջ 10 միլիոն մարդ։ Մասնակիցներին առաջարկվել էր գնահատել դիզայնի 10 տարբերակ, որոնք միավորված էին «Եվրոպական մշակույթ» և «Գետեր ու թռչուններ» թեմաների շուրջ։

Վերջնական դիզայնի հարցում որոշումը կընդունի ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդը։ Այն հաշվի կառնի հանրային հարցման արդյունքները, տեխնիկական գնահատականը և անկախ ժյուրիի առաջարկությունները։ ԵԿԲ-ի տվյալներով՝ այդ որոշումը նախատեսվում է կայացնել 2026 թվականի վերջին։

Միաժամանակ ԵԿԲ-ն պարզաբանել է, որ արդեն շրջանառվող եվրո թղթադրամները կպահպանեն օրինական վճարամիջոցի կարգավիճակը և կշարունակեն օգտագործվել նոր շարքի հետ զուգահեռ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ