Հաշիվների բացում և սպասարկում
Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին առաջարկում ենք մեզ մոտ բացել դրամային և արտարժութային բանկային ընթացիկ հաշիվներ:
Հաշիվների սպասարկումն իրականացնում ենք մեր Ընթացիկ հաշիվների սպասարկման սակագների համաձայն. Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անվանատիրոջ հատուկ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից՝ ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված գործառնությունների իրականացման համար:
Հաշվի տարեկան սպասարկումը 5,000 ՀՀ դրամ:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Իրավաբանական անձանց դեպքում՝
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Կանոնադրություն (ոչ ռեզիդենտների դեպքում՝ կանոնադրություն կամ փոխարինող այլ փաստաթուղթ):
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (ոչ ռեզիդենտների դեպքում՝ տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական և գրանցման երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հարկային մարմիններում հաշվառված փաստաթուղթ):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Գործադիր մարմնի ղեկավար/ների, գլխավոր հաշվապահի անձնագրերը կամ նույնականացման քարտերը:
- Հաշվի կարգադրիչների անձնագրերը կամ նույնականացման քարտերը:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Անձնագիր կամ նույնականացման քարտ:
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (բացակայության դեպքում՝ քաղվածք պետական ռեգիստրից):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Ստորագրության նմուշի քարտ:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
Հաշիվների սպասարկում
- Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ:
- Բանկային հաշիվները սպասարկում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը:
- Հաշիվների բացման և փակման դիմաց միջնորդավճարներ չենք գանձում:
- Հաշիվներով իրականացվող գործառնությունները ամբողջովին արտացոլվում են հաշիվների քաղվածքներում:
- Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
Բանկային հաշվի պայմանագրի լուծման պայմաններ
- Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը:
- Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է ձեր հաշիվը փակելու համար:
Աղբյուր՝ www.evoca.am
