Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են մթնոլորտային օդի պահպանությանը և փոշու արտանետումների նվազեցմանը:
Այսօր տեղի ունեցած իրազեկում-հանդիպման ընթացքում ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, հատկապես շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման և այլ շինարարական աշխատանքների ընթացքում:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վարչական շրջանների պատասխանատուները կմասնակցեն համատեղ վերահսկողական միջոցառումների կազմակերպմանը, որոնք կօգնեն բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը:
ԲԸՏՄ-ն շարունակելու է համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի բարելավվի Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակը:
Աղբյուր՝ www.1in.am
