Bankomat

Երևանում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը

Լուրեր|2026/09/19 12:01
Երևանում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը

Քննարկումը անցկացվել է Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Երևանում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որոնց ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027-2029 թվականների հիմնական մակրոտնտեսական և բյուջետատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև միջնաժամկետ շրջանակները։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ոլորտային ծախսերի մանրամասները և ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության առաջնահերթություններին և բյուջետատնտեսական քաղաքականության կանխատեսումներին։ Մասնակիցները մտքեր են փոխանակել 2027 թվականի բյուջեի նախագծի շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացումը։ Նրա խոսքով՝ բյուջեի եկամտային հատվածը պետական կառավարման բոլոր մարմինների աշխատանքի արդյունքն է, իսկ ծախսերի արդյունավետությունը նախորոշում է եկամուտների աճն ու տնտեսական ակտիվությունը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ տնտեսական զարգացումն ու ստվերային տնտեսության կրճատումը պետք է մնան կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ