Bankomat

Երևանում կքննարկեն EMERGE ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումները

Լուրեր|2026/09/20 06:02
Երևանում կքննարկեն EMERGE ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումները

Հանրային տրանսպորտի և էլեկտրական շարժունակության ծրագրի քննարկումը նշանակված է սեպտեմբերի 29-ին։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին կանցկացվի «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումների հանրային քննարկումը։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ծրագիրը միտված է Երևանի հանրային տրանսպորտի արդյունավետության, անվտանգության և մատչելիության բարելավմանը։ Դրա շրջանակում ուսումնասիրվում են էլեկտրական նոր շարժակազմի ներդրման, դեպոների վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև առաջնային տրանսպորտային միջանցքների ձևավորման տարբերակները։

Քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել ծրագրի հիմնական բաղադրիչները, առաջարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները։ Կքննարկվեն նաև հնարավոր բացասական հետևանքների մեղմման միջոցառումները, հողի օտարման, վերաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները։

Հանրային քննարկումը կանցկացվի սեպտեմբերի 29, 2026 թ., ժամը 09:30–13:30, «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոցում՝ Գրիգոր Լուսավորչի փ. 4/2 հասցեում։

Քաղաքապետարանը նշել է, որ մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։ Նախապես գրանցվել ցանկացողներին առաջարկվում է դա անել մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն, սակայն մասնակցությունը հնարավոր է նաև առանց նախնական գրանցման։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ