Bankomat

Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով

Լուրեր|2026/09/20 06:01
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով

Միջոցառումը սեպտեմբերի 21-23-ը կմիավորի առողջապահության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ներկայացուցիչներին։

Երևանում սեպտեմբերի 21-23-ը կանցկացվի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը։

Միջոցառումը կազմակերպում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։

Կազմակերպիչների հաղորդմամբ՝ համաժողովի նպատակը մեկ հարթակում համախմբելն է առողջապահության, զբոսաշրջության, հյուրընկալության և նորարարությունների ոլորտների միջազգային և տեղական առաջատար ներկայացուցիչներին։

Նախատեսվում է, որ այդ ձևաչափը կխթանի մասնագիտական բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են կազմակերպիչների հրապարակած հղմամբ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ