
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսի դրությամբ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական գները՝ ըստ վարչական շրջանների։ Տվյալները ցույց են տալիս, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջաններում 1 քմ-ի գները տարեկան կտրվածքով աճել են, բացառությամբ Ավանի։
Ամենաբարձր միջին գինը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնակարանի 1 քմ-ի շուկայական միջին արժեքը 2026 թվականի հունիսին կազմել է 991,900 դրամ։ 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ սա 12.7% աճ է։
Արաբկիրում 1 քմ-ի միջին գինը կազմել է 709,300 դրամ՝ տարեկան 14.5% աճով։ Դավթաշենում ցուցանիշը եղել է 572,800 դրամ, ինչը 19.7%-ով բարձր է նախորդ տարվա համադրելի մակարդակից։ Նոր-Մարաշում միջին գինը կազմել է 572,300 դրամ՝ 28.8% աճով։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 539,100 դրամ, Աջափնյակում՝ 507,000 դրամ, Նոր Նորքում՝ 499,900 դրամ, իսկ Էրեբունիում՝ 490,200 դրամ։ Այս վարչական շրջաններում տարեկան աճը կազմել է համապատասխանաբար 22.5%, 21.9%, 21% և 21.2%։
Շենգավիթում միջին գինը կազմել է 496,000 դրամ՝ 26% աճով, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 493,000 դրամ՝ 26.1% աճով։ Ավանում, որտեղ 1 քմ-ի միջին գինը կազմել է 489,000 դրամ, արձանագրվել է 23.8% անկում՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի նկատմամբ։
Ամենացածր ցուցանիշը շարունակում է մնալ Նուբարաշենում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 292,000 դրամ։ Միևնույն ժամանակ այստեղ ևս գրանցվել է 23.2% տարեկան աճ։
Հրապարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երևանի բնակարանային շուկայում գների աճը պահպանվում է նաև 2026 թվականին, թեև վարչական շրջանների միջև տարբերությունները շարունակում են զգալի մնալ։
Աղբյուր՝ b24.am
