

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը երկրում։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ Երևանում ակնկալում են Հայաստանի և Բրազիլիայի հարաբերությունների հետագա զարգացում։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը հատկապես կարևորել են զբոսաշրջության և տնտեսական կապերի ակտիվացումը՝ որպես երկկողմ համագործակցության ընդլայնման գործնական ուղղություններ։
Զրուցակիցները նաև քննարկել են երկու պետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային հարցերին։
Աղբյուր՝ arminfo.info

