ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի։ /ԱՌԿԱ/։ Եվրոպական միությունը մտադիր է օգնել Հայաստանին էներգիայի մատակարարումները բազմազանացնել, հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Էներգակիրների ոլորտում ձեզ անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում: Ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանացնել առևտուրը, ինչը բարձրացնում է երկրի կայունությունը, այնպես էլ ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգիայի մատակարարումները բազմազանացնել», - ասաց ֆոն դեր Լայենը, պատասխանելով հարցին՝ ԵՄ-ի հնարավոր գործողությունների մասին, եթե ռուսական գազը թանկանա Հայաստանի համար:
Նրա խոսքով, հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵՄ-ի փորձագետներ այս նպատակով: Ֆոն դեր Լայենը նաև տեղեկացրեց, որ ԵՄ-ն ներդրումներ է կատարում տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համար՝ ստեղծելով նոր էներգետիկ փոխկապակցման ուղիներ:
Նրա խոսքով, ԵՄ-ն 25 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման աջակցությանը: «Այսպիսով, բարձրանում է Հայաստանի անկախությունը և կայունությունը», - նշեց նա:
Աղբյուր՝ arka.am
