
Չինաստանը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն ակտիվացրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գնումները։ Bloomberg-ի տվյալներով՝ ներմուծումը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 142%-ով և հասել 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Գործակալության գնահատմամբ՝ այս կտրուկ աճը կարող է առնվազն մասամբ բացատրվել պաշարների համալրման անհրաժեշտությամբ։ Ներկայում Չինաստանի ՀԲԳ ներմուծման տերմինալներում վառելիքի պաշարները ավելի փոքր են, քան մեկ տարի առաջ։
Նշված ժամանակահատվածում Չինաստանի համար ՀԲԳ-ի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն էր․ նրա բաժինը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդը։ Մատակարարների շարքում հաջորդում են Ավստրալիան և Մալայզիան։
Bloomberg-ը նաև նշում է, որ հաշվետու շաբաթվա ընթացքում մայրցամաքային Չինաստանը ԱՄՆ-ից ստացել է ՀԲԳ-ի մեկ խմբաքանակ։
Աղբյուր՝ b24.am
