
Byblos Bank Armenia-ն հրապարակել է Երևանի պետական համալսարանի ևս հինգ ուսանողի անունները, որոնք 2026/27 ուսումնական տարում կստանան բանկի անվանական կրթաթոշակը։ Յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 1 մլն դրամ։
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ բանկի և ԵՊՀ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո։ Այն ուղղված է ուսանողների առաջընթացի խթանմանը և նոր նվաճումների համար նրանց մոտիվացնելուն։
Այս տարի ընտրությունը կատարվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների շրջանում։ Թեկնածուները գնահատվել են ակադեմիական առաջադիմության, սոցիալական և արտաուսումնական ակտիվության, կամավորական նախաձեռնություններին մասնակցության, ինչպես նաև մտավոր և գիտական միջոցառումներում ու հետազոտական աշխատանքներում ներգրավվածության հիման վրա։
Ծրագրի մեկնարկից ի վեր Byblos Bank Armenia-ի կողմից անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է ստացել ԵՊՀ 30 ուսանող։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ en.b24.am
