Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է գրավով սպառողական վարկի հատուկ առաջարկ, որը թույլ է տալիս ձեռք բերել սպառողական վարկ՝ մրցունակ 14․9% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 15.96-24%).
- Միավորել այլ բանկերում ունեցած վարկերը Բիբլոս Բանկ Արմենիայում և ստանալ գործող տոկոսադրույքից 3%-ով ցածր տոկոսադրույք:
Վարկի չափը՝ նվազագույնը 2,000,000 ՀՀ դրամ և առավելագույնը 50,000,000 ՀՀ դրամ, ժամկետը՝ 1-ից մինչև 10 տարի:
Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում:
Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի ֆինանսավորումը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 70%-ը:
Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան, և ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ:
Աղբյուր՝ www.byblosbankarmenia.am
