Bank of America-ը երկուշաբթի սկսել է լուսաբանել IonQ-ը՝ սահմանելով buy վարկանիշ և $60 նպատակային գին։ Բանկի գնահատմամբ՝ ընկերության վերջին ձեռքբերումները կարող են օգնել ավելի արագ ստեղծել ավելի հզոր քվանտային համակարգեր և շուկա հանել դրանք ավելի շուտ։
Վերլուծաբան Vivek Arya-ն նշում է, որ IonQ-ը գործարքների միջոցով փորձում է «արագացնել իր quantum-compute roadmap»-ը՝ միաժամանակ ընդլայնվելով quantum networking, security, sensing, space և foundry services ուղղություններով։ Նրա խոսքով՝ սա կարող է ուժեղացնել ընկերության դիրքերը միանգամից մի քանի հարակից շուկաներում։
Հուլիսին IonQ-ը ձեռք է բերել semiconductor foundry Sky Water Technology-ը։ Այդ գործարքը ընկերությանը տալիս է chip development և manufacturing գործընթացների նկատմամբ վերահսկողություն՝ իր մշակվող Superion systems հարթակի համար։ Իսկ հունվարին կատարված Seed Innovations-ի ձեռքբերումը, որը AI և software development ծառայություններ է մատուցում, պետք է օգնի կառավարել և մասշտաբավորել բարդ քվանտային ծանրաբեռնվածությունները։
Bank of America-ի կարծիքով՝ այս երկու գործարքները միասին կարող են արագացնել հաջորդ սերնդի հարթակի մեկնարկը՝ հենվելով semiconductor-enabled ուղու վրա՝ qubit count-ի մեծացման համար, ինչպես նաև հաճախորդների լայն ներգրավվածության և quantum computing, communications ու sensing ոլորտներում ներկայության վրա։ Բանկը նաև սպասում է, որ ընկերության վաճառքները fiscal 2026-ից fiscal 2030-ը կաճեն տարեկան միջինում 69% տեմպով։
Միևնույն ժամանակ բանկը նշում է, որ քվանտային համակարգիչների կոմերցիոն կիրառումը դեռ վաղ փուլում է, քանի որ qubits-ը շարունակում է մնալ սխալների նկատմամբ զգայուն։ Ավելի օգտակար համակարգերի լայն կիրառություն Bank of America-ը սպասում է մինչև 2030 թվականը։ IonQ-ը նախատեսում է 2027-ի երկրորդ եռամսյակում գործարկել Superion 256-ը, որը պետք է առաջինը ինտեգրի electronic qubit control-ը։
IonQ-ի բաժնետոմսերը վերջին մեկ ամսում աճել են 16%-ով, սակայն 2026 թվականին մինչ այժմ բարձրացել են միայն 1.3%-ով, մինչդեռ S&P 500-ը աճել է 13%-ով։ Arya-ն կարծում է, որ տարվա երկրորդ կիսամյակում engineering milestones-ի իրականացումը կարող է աջակցել բաժնետոմսին, սակայն զգուշացնում է, որ մեքենաների մատակարարման կամ կոմերցիոն ընդունման ուշացումները ռիսկի տակ կդնեն և՛ կանխատեսումը, և՛ թիրախային գինը։
Աղբյուր՝ www.cnbc.com
