Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ երկար մտածելուց և խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարական տալ Արցախի Ազգային ժողովի նախագահ պաշտոնից: "Այս որոշումը ինձ համար հեշտ չէր: Ես 2025 թվականի մայիսի 21-ին զբաղեցրեցի այս պաշտոնը ոչ անձնական շահերից, քաղաքական ամբիցիաներից կամ պաշտոն ստանալու ցանկությունից: Իմ նպատակն էր պետական ինստիտուտների պահպանությունը, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, քաղաքական ձայնը և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը գտնվում են լուրջ վտանգի տակ։"
Աղբյուր՝ arminfo.info
